Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ միայնակ չեն թողել». Նիկոլ Փաշինյան

Մարտ 23,2018 18:05

«Մեր թիմին ոչ մեկ միայնակ չի թողել»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ինչու «Ելք»-ի մյուս երկու՝ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները Փաշինյանին մենակ թողեցին:

Հիշեցնենք, որ ՔՊ-ն դեմ է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուն եւ այդ նպատակով ապրիլի 9-ից 17-ը նախաձեռնելու է քաղաքական շարժում, որին չեն միացել նշյալ երկու կուսակցությունները:

«Դաշինքում փոխադարձ հարգանքի մթնոլորտ է տիրում: Ցանկացած պահի կոնսենսուսը կարող է մեր միջեւ վերականգնվել»,-համոզմունք հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողները հիշեցրին՝ «ձեր հասցեին ՀՀԿ-ականների կողմից անուղղակի մեղադրանքներ են հնչում առ այն, որ նախորդ գումարման ԱԺ-ում դուք մեկ խմբակցություն արդեն «քանդել» եք, եւ նույն ճակատագիրն այսօր «Ելք»-ին է սպասվում»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բոլորն էլ տեսնում են, որ դաշինքում աշխատանքային մթնոլորտ է: Մենք միասնաբար ենք քվեարկում հարցերի շուրջ: Չեմ կարծում, թե հիմա մենք այնպիսի անհաղթահարելի ճեղքեր ենք առաջացրել մեր մեջ, որոնք աղետալի հետեւանքների կարող էին հանգեցնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031