Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Փող հաշվելու տեղը սեփական գրպանն է

Մարտ 24,2018 10:00

Իմ պատանեկության տարիներին կային, այսպես կոչված, «ցեխավիկներ»՝ այն ժամանակվա կիսաօրինական գործարարներն էին: Այդ մարդկանց մեջ կային սուր զգացողությունների սիրահարներ, որոնք խորովածի կրակը վառում էին 25 ռուբլանոցով՝ դա, օրինակ, իմ «լենինյան  թոշակի» մեկ քառորդն էր: Իհարկե, այդ մարդիկ գործում էին գեղեցիկի ու պատշաճի մասին իրենց պատկերացումների շրջանակներում: Բայց երբ նրանց վարքը քննարկվում էր չափից դուրս բուռն հույզերի արտահայտմամբ, դա ինձ զարմանալի էր թվում: Եթե մարդն աշխատել է իր 25 ռուբլին՝ որեւէ մեկին վնաս չտալով, ապա նա կարող է այդ թուղթը պատռել եւ գցել աղբամանը: Եթե նա գողացել է կամ, որը նույնն է՝ կաշառք է վերցրել, իսկ հետո այդ գումարը բաժանել է աղքատներին, ապա նա, միեւնույն է, հանցագործ է մնում:

Ընդհանրապես խոսակցությունն այն մասին, թե ով որքան փող ունի, իմաստալից է միայն այն դեպքում, երբ խոսք է գնում պետական պաշտոնյաների եւ նրանց մերձավորների մասին: Քաղաքացիների այս կատեգորիան օգտվում է հանրային ռեսուրսից, ապրում է մեր՝ հարկատուներիս հաշվին, եւ շատ բնական է, որ նրանց ունեցվածքի ամեն մի մետրը կամ լուման պետք է լինեն հասարակության եւ մեր՝ լրագրողներիս, ուշադրության կենտրոնում:

Մնացած դեպքերում ով որքան ունի եւ մանավանդ՝ ինչպես է ծախսում, նման խոսակցություններն ինձ թվում են առնվազն քաղքենիություն եւ շատ դեպքերում նաեւ՝ սոցիալական կրքերի անտեղի բորբոքում: Որովհետեւ հարուստի ունեցվածքի ցանկացած քննարկում գրեթե անխուսափելիորեն վերածվում է «կյանքի անարդարության» մասին բողոքի («վայ, քու բախտ բաժանողի»), իսկ այստեղից ուղիղ ճանապարհ է դեպի կյանքի նկատմամբ կրավորական ու «ուզվորական» վերաբերմունք:

…Ոչ բոլոր լրագրողներն են հասկանում ֆուտբոլից, եւ դա բնական է՝ պարտադիր չէ բոլոր ոլորտների մասնագետ լինել: Բայց երբ դիմացդ Հենրիխ Մխիթարյանն է հայտնվում, մեծ է գայթակղությունը նրան հարց տալու: Եվ քանի որ հետաքրքիր, «նյութ սարքելու» թեմա դժվար է գտնել, կարելի է հարցնել… նրա փողերից եւ բիզնես ներդրումներից: (Սա հաստատ այն դեպքը չէ, երբ կարելի է փողերի ծագման մասին կասկած ունենալ՝ Բրիտանիայում հաստատ ֆուտբոլիստներին «սպիտակ» աշխատավարձ են տալիս): Ֆուտբոլիստի պատասխանն էլ թեեւ մեղմ տոնով էր ու ժպիտով, բայց բավականին կտրուկ էր՝ «դա ձեր ի՞նչ խնդիրն է»:

Փող հաշվելու միակ եւ լավագույն տեղը սեփական գրպանն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. manvel says:

    Դու էլ հիշի´ր,
    Որ երբ զուր հարց չեն տալիս,
    Սուտ պատասխան չեն ստանում:

  2. Ara Shahbazian says:

    Ցավոք, դա միակ և ամենահիմար հարցը չէ, որ տալիս են վայ լրագրողները…

  3. Լավատես says:

    Իսկական երեւանցին Հենրիկ Մխիթարյանին է նման, իսկական գյումրեցին՝ Տիգրան Համասյանին, այս կարգի մարդիկ պարզ են, համեստ ու հանճարեղ, համոզված եմ, բոլոր գյուղերն ու քաղաքներն էլ իրենց իսկական քաղաքացիներն ունեն, եթե իշխանությունում ինչ որ հրաշքով իսկական քաղաքացիներ հայտնվեն մեր բոլոր գյուղերից ու քաղաքաներից՝ մեզնից հզոր ու երջանիկ ազգ աշխարհում չէր լինի:

  4. մարդամեկ says:

    “Ոչ բոլոր լրագրողներն են հասկանում ֆուտբոլից, եւ դա բնական է

    իսկ բիզնեսից լավ հասկանում են ՞ եւ դա նույնպես բնական է ՞

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031