Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է համոզում Սերժ Սարգսյանը. «Ազգ»

Մարտ 24,2018 11:48

Նախագահ Սարգսյանի` երիտասարներին փորձ փոխանցելու կռվանն էլ միգուցե փաստարկումներից մեկն է` ինչ-որ մեկին համոզելու, որ այս տեսակետից էլ այս պահին ճիշտ է իր վարչապետությունը: Ո՞ւմ է համոզում Սերժ Սարգսյանը: Հանրությա՞նը: Բայց ընդդիմադիրների վերջին հավաքներում հանրություն գրեթե չկար, նա անտարբեր նայում է գործընթացներին, ընդդիմախոսներն էլ համարյա մեծ հաշվով լռեցված են:

Այնպես որ` նրա պաշտոնավարման ավարտից մինչեւ նոր վարչապետի ընտրության ժամանակի միջեւ ընկած այսպես կոչված անիշխանության յոթօրյա ժամկետից գործնականում օգտվողներ հավանաբար երկրի ներսում չեն լինի, համենայնդեպս` այդպիսի տեսանելի ռեսուրս չի նկատվում: Աշխարհաքաղաքական թելադրանքների՞ց է, այնուամենայնիվ, զգուշանում ներկա նախագահը, արտաքին ուժերի` մեր երկրի ներսում տիրապետած մարդկային ռեսուրսի՞ց:

Հետաքրքրական է, որ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պատգամավոր Շուշան Սարդարյանը, որ համարվում է Կարեն Կարապետյանի հովանավորյալը, անհրաժեշտ համարեց իր հայտարարության մեջ թվերով մի անգամ եւս ներկայացնել կառավարության հաջողելու նշան-տնտեսական աճի ցուցիչները: Իսկ անձամբ Կարեն Կարապետյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, Սերժ Սարգսյանի` վարչապետ առաջադրվելու վերաբերյալ tert.am-ում արտահայտած մտքերի վերաբերյալ հարցին ի պատասխան` կեսբերան ակնարկեց, թե հավատարիմ է նախկինում ասած իր մտքին: Իսկ նախկինում ասած միտքն այն է, որ ինքը պատրաստ է վարչապետ աշխատել ապրիլից հետո:

Արդյոք ապրիլի 9-ից հետո սկսվող 7 օրում, թեկուզ շատ քիչ, բայց, այնուամենայնիվ, անկանխատեսելիության լիցք կարո՞ղ է լինել, եւ դա վերաբերում է ներքի՞ն, թե արտաքին ազդակներին: Համենայնդեպս` մեր ռազմավարական գործընկեր երկիրն արդեն ընտրել է իր նախագահին, ու նա կարող է անտարբեր չլինել դաշնակից երկրի քաղաքական գործընթացների հանդեպ:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031