Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազն՝ Aravot.am-ի հետքերով․ վարչապետի սիրած փողոցի պահով ՃՈ-ն խիստ հանձնարարական է ստացել

Մարտ 24,2018 14:01

Aravot.am-ը երեկ անդրադարձել էր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու «Կումայրի» արգելոցը տուրիզմի գոտու վերածելու ծրագրով Ռուսթավելու անվան փողոցի սալիկների ճաքելուն ու ջարդվելուն՝ մի շարք լուսանկարներ հրապարակելով։ Մենք արձանագրել էինք, որ չնայած բեռնատարների մուտքը խստիվ արգելվում է, արգելանշանները փակցված են, սակայն դրանք անարգել երթևեկում են՝ փչացնելով չքնաղ փողոցի սալիկները։

Մեր հրապարակումից անմիջապես հետո Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը և՛ բանավոր, և՛ թե գրավոր հանձնարարական է տվել ճանապարհային ոստիկանությանը՝ խստիվ արգելել բեռնատարների երթևեկությունն այդ փողոցով, ինչպես նաև հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել բեռնատարների այն վարորդներին, որոնք հաշվի չառնելով արգելանշանը՝ ազատ ելումուտ են արել այդ փողոցով։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ սպայական վաշտի հրամանատարին գրություն  է հասցեագրել՝ կցելով Aravot.am-ի կայքի «20 րոպեում 5 բեռնատար․ տխուր պատկեր վարչապետի փայփայած փողոցում» վերտառությամբ հոդվածն ու լուսանկարները։

Դատախազը մեզ հետ զրույցում ասաց․«Հանձնարարել եմ պատշաճ ծառայություն իրականացնել Գյումրիի Ռուսթավելի փողոցում և բացառել բեռնատարների երթևեկությունն այդ փողոցով։ Միաժամանակ միջոցներ ձեռնարկել այդ փողոցով արդեն իսկ երթևեկած և սալիկները վնասած ավտոմեքենաները հայտնաբերելու, համապատասխան անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու ուղղությամբ։ Հանձնարարել եմ արդյունքների մասին հայտնել մարզի դատախազությանը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gar says:

    Ավելի լավ է,թող հանձարարի իր դատախազներին գործ անեն, քրեական գործերը բացահայտեն, ոչ թե կրեսլո ֆռցնեն, փաստորեն, նա աշխատում է միայն հրապարակումների հիման վրա, իրենց բուն գործերով չի զբաղվում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031