Լրահոս
Օրվա լրահոսը

Քամու ավերածություններ՝ Գավառում

Մարտ 24,2018 17:55

Մարտի 24-ին` ժամը 13:00-ին, ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 35 շենքի տանիքը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել են շենքի տանիքի մոտ 70 քմ հատվածի երկաթյա թիթեղները։

Փրկարարներն իրականացրել են տանիքի մնացած հատվածի երկաթյա թիթեղների ամրացման աշխատանքներ։

Տուժածներ չկան:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031