Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային գիտաժողովում հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման արդյունքները հավանության են արժանացել

Մարտ 24,2018 18:37

Հայկական լյարդաբանական ասոցիացիայի պատվիրակությունն օրերս Նյու Դեյլիում մասնակցել է Լյարդի հիվանդությունների ուսումնասիրման ասիական խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի ամենամյա 27-րդ գիտաժողովին (APASL- Annual Conference of the Asian Pacific Association for The Study of the Liver)։ Այս գիտաժողովում հայ լյարդաբանները  լուրջ հաջողություն են գրանցել՝ հանդես գալով ոչ միայն  դասախոսություններով և ստենդային շնորհանդեսներով, այլև որպես գործադիր խորհրդի անդամ, գիտական նստաշրջանի վարող։

Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ, Լյարդի հիվանդությունների ուսումնասիրման ասիական խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ, ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան,  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի  վարիչ Հասմիկ Ղազինյանը գիտաժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2017 թվականի «Հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի Սովալդի ժամանակակից դեղով հակավիրուսային բուժման» ծրագրի արդյունքները։ Այն արժանացել է գիտաժողովի և հատկապես «Գիլեադ» դեղագործական ընկերության հավանությանը։ Արդյունքում առաջիկայում ակնկալվում է ավելի լայնածավալ համագործակցություն։

Հայ լյարդաբանների մասնագիտական ասոցիացիան Լյարդի  հիվանդությունների ուսումնասիրման ասիական խաղաղօվկիանոսյան ասոցիացիային անդամագրվել է 2014 թվականից։ Միջազգային այս կառույցն արդեն չորս տասնամյակ է, ինչ աշխարհին ներկայանում է գիտական նոր խոսքով և փորձով՝ դառնալով աշխարհում լյարդաբանության զարգացման ժամանակակից գործընթացների մասնակիցը:

Նման համագործակցությունն, անշուշտ, նպաստում է հայ լյարդաբանների մասնագիտական ունակությունների և վարկանիշի բարձրացմանը։

Հայկական պատվիրակությունը վերադարձել է միջազգային բազմաթիվ կառույցների կողմից լուրջ համագործակցությունների առաջարկով՝ ստանալով Հայաստանի Հանրապետությունում ապագայում նմանատիպ գիտաժողովի անցկացման իրավունք, որի բարեհաջող փորձը Հայկական լյարդաբանական ասոցիացիան արդեն ունի:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031