Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի լիազորությունների վերաբաշխումը` ըստ ՀՀ 2015 թ. Սահմանադրության և մշակվող օրենսդրական փոփոխությունների․ վերլուծություն

Մարտ 24,2018 19:40

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է վերլուծություն՝ 2005թ. ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակի և ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի միջև, ըստ 2015թ. Սահմանադրության, լիազորությունների վերաբաշխման վերաբերյալ:

Ուսումնասիրվել և ամփոփվել է պետական մարմինների հաշվետվողականությունը մինչև 2015թ. Սահմանադրության լիիրավ ուժի մեջ մտնելը և դրանից հետո: ՀՀ սահմանադրական փոփոխությունները հիմնավորվում էին այն իրավաքաղաքական հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետության կառավարման գործող մոդելն իրեն սպառել է և անհրաժեշտ է անցնել խորհրդարանական  կառավարման ձևին, ինչը բնականաբար ենթադրում էր Հայաստանի Հանրապետության խորհրդարանի` Ազգային ժողովի դերի բարձրացում, գործադիր իշխանության նկատմամբ պառլամենտական վերահսկողական գործիքների ընդլայնում և հստակեցում, ինչպես նաև պառլամենտի առջև պետական մարմինների հաշվետվողականության կանոնակարգում: Կարևոր է հիշել, որ անկախ կառավարման ձևից՝ ժողովրդավարական և իրավական պետության գլխավոր իրավաբանական փաստաթղթի՝ Սահմանադրության հիմնական խնդիրն է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի արդյունավետ ապահովումը, որի հիման վրա էլ սահմանադրական փոփոխությունները դիտարկվել են սույն վերլուծության մեջ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031