Լրահոս
Օրվա լրահոսը

Քամուց պոկվել են «Շիրակ» օդանավակայանի ժամանման սպասասրահի տանիքի երկաթյա թիթեղները

Մարտ 24,2018 22:11

Մարտի 24-ին՝ ժամը 18:41-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի ժամանման սպասասրահի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 1 երկաթյա թիթեղ (մոտ 5 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին:

Տուժածներ չկան:

***

Մարտի 24-ին, ժամը 17:30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 64 շենքի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են 1 երկաթյա թիթեղ (մոտ 1,5 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին:

Տուժածներ չկան:

***

Մարտի 24-ին, ժամը 16:39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակի թիվ 1 շենքի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 1 երկաթյա թիթեղ (մոտ 10 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին:

Տուժածներ չկան:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031