Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Պետրոսյան. «Այսօր մենք ահագին փորձարկումներ արեցինք»

Մարտ 24,2018 22:37

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած ֆուտբոլի Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

Հետխաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Ինչպես տեսաք, այսօր մենք բավականին փորձարկումներ արեցինք: Դա ծառայեց նպատակին: Մենք ինքներս մեզ մի քիչ խանգարեցինք այն իմաստով, որ շատ լավ կոմբինացիաներ կային, սակայն վերջին փոխանցումը տեղ չէր հասնում: Չհաշված մի երկու պահ՝ պաշտպանությունը լավ աշխատեց, ինչն իմ կարծիքով շատ ուրախալի էր: Կարող էր ավելի լավ լինել, բայց տղաների կատարած աշխատանքից գոհ եմ:

Մենք մեր մարտական կազմը դեռ փնտրում ենք: Հաջորդ խաղում անպայման փոփոխություններ կլինեն: Մենք հարձակվողական շատ լավ ներուժ ունենք: Սակայն Էրիկ Վարդանյանի, Արաս Օզբիլիսի, Պետրոս Ավետիսյանի բացակայությունը ինչ-որ տեղ խանգարեց: Նրանցով կկարողանայինք խաղն ավելի ակտիվացնել, բայց ցավոք այսօր այդ հնարավորությունը չունեցանք»:

Հարցին, թե վերջնականապես հրաժարվե՞լ է երեք կենտրոնական պաշտպանով խաղալուց, Արթուր Պետրոսյանը պատասխանեց. «Դա կախված է մրցակցից ու խաղի ընթացքից: Փորձարկումները, որ արեցինք Կիպրոսի եւ Բելառուսի դեմ, նաեւ հետագայի համար էին»:

Լրագրողները, նշելով, որ այս ընկերական հանդիպմանը նորեկներ հրավիրվեցին արտասահմանից, որոնցից Նորբերտո Բրիասկոն նորամուտը նշեց, հետաքրքրվեցին, թե գալիք խաղերում արտասահմանից նոր ֆուտբոլիստների անուններ կլսե՞նք, Արթուր Պետրոսյանը պատասխանեց. «Դա անընդհատ գործընթաց է, ինչով միշտ զբաղվում ենք: Այս պահի դրությամբ՝ դեռ ոչ, բայց եթե նոր անուններ լինեն, անպայման ձեզ տեղյակ կպահենք»

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031