Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեկուզ Հայրենիքից հեռու՝ մենք մեր համայնքներում պետք է ստեղծենք մեր Հայաստանը»

Մարտ 26,2018 19:55

Մարտի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  Համազգային հայ կրթական և մշակութային միության «Նաիրի» և ՀՄԸՄ «Արարատ» միությունների փոխատենապետ Թադե Քարամյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն հատկապես կարևորեց նրա հայապահպան գործունեությունն Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: «Դեռ երիտասարդ հասակից ակտիվորեն մասնակցելով հայկական համայնքի կյանքին՝ Դուք մշտապես կապված եք մնացել Հայրենիքին: Գովելի է, որ Ձեր ջանքերի շնորհիվ 2014 թվականին Սիդնեյի «Նաիրի» պարախումբը 62 անդամներով այցելեց Հայաստան և համերգով հանդես եկավ, իսկ ահա 2015-ին 75 արարատական մարզիկներ Ձեր գլխավորությամբ ժամանեցին Երևան՝ մասնակցելու համահայկական մարզական խաղերին»,-նշեց Սփյուռքի նախարարը:

Հրանուշ Հակոբյանը կարևորեց նաև Թադե Քարամյանի ներդրումը Սիդնեյում Հայոց առաջնորդարանի կառուցման աշխատանքներին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թադե Քարամյանը նշեց, որ հայ համայնքում կարևորագույն առաքելությունը մնում է հայապահպանությունը: «Իմ կյանքն ամբողջովին փոխվեց, երբ ես 17 տարի առաջ առաջին անգամ այցելեցի Հայաստան: Ես հասկացա, որ թեկուզ Հայրենիքից հեռու՝ մենք մեր համայնքներում պետք է ստեղծենք մեր Հայաստանը: Միանգամայն համամիտ եմ Ձեր կոչին, տիկի՛ն նախարար, որ յուրաքանչյուր հայ պետք է տեսնի Հայաստանը»,-նշեց Թադե Քարամյանը:

Խոսելով Հայաստան-Սփյուռք կապերի մասին՝ հյուրն ընդգծեց, որ համայնքում բոլորը տեղեկացված են հայաստանյան անցուդարձից, հաճախ են այցելում Հայաստանը, կան նույնիսկ հայրենադարձվելու ցանկություն ունեցող ընտանիքներ:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդ գործչին անմնացորդ նվիրման, Ավստրալիայում հայկականության մթնոլորտը պահելու համար:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031