Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը հանձնարարել է ծառայողական հետաքննություն իրականացնել Ասյա Խաչատրյանի հայտարարության հիման վրա. «Արմենպրես»

Մարտ 27,2018 21:55

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ոստիկանության ղեկավարությանը ծառայողական հետաքննություն իրականացնել ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի հայտարարությունների կապակցությամբ: Այդ մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Խաչատրյանի պնդումներին` Արցախում ոստիկանների կողմից իր նկատմամբ ապօրինությունների կատարելու վերաբերյալ:

«Այն ինչ եղել է, բոլորս իմացանք սոցիալական կայքերի միջոցով: Անկախ նրանից՝ անձը Արցախի, Հայաստանի, թե այլ երկրի քաղաքացի է, պետք է նման դեպքերում իրականացնել ծառայողական հետաքննություն` իրականությունն անվերապահորեն պարզելու և մեղավորներին պատժելու համար, եթե պնդումներն իրականության համապատասխանեն: Սա միանշանակ է և մանրակրկիտ ձևով գործը քննվելու է»,- ասաց Բաբայանը:

Միաժամանակ, նա անթույլատրելի համարեց հարցի առնչությամբ շահարկումները, առավել ևս այն «հայաստանցի-ղարաբաղցի» տեսակետից դիտարկելու առումով: «Սա անթույլատրելի է, որովհետև նման բան ընդհանրապես չկա: Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են «ղարաբաղցի-հայաստանցի» արհեստական և աննորմալ գաղափարները տարածել, աշխատում են հայոց պետականության դեմ, չի կարող լինել նման»,- ընդգծեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ Ասյա Խաչատրյանը epress.am կայքին տված հարցազրույցում ասել էր, թե մեկուկես-երկու ամիս առաջ Արցախի ոստիկաններն իր հանդեպ բռնություն են գործադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031