Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է արել հիմնավորում, ցավոք սրտի, հիմնավորումներ էլ չկան». Ռադիկ Մարտիրոսյանը՝ գիտության տխուր ֆինանսավորման մասին

Մարտ 28,2018 10:51

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովն է այսօր եւ Aravot.am-ը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին հարցրեց, թե ի՞նչ մտահոգություններ կան գիտական ոլորտի հետ կապված:

Նա պատասխանեց. «Հիմնական մտահոգությունն այն է, որ այն միջոցները, որ անհրաժեշտ է գիտությանը գոնե մինիմալ չափով ապահովվի, որովհետեւ դժվար է միայն այն չափերով, ինչ մենք ստանում ենք եւ այն, ինչ մենք ենք աշխատում, դա միջազգային դրամաշնորհների, պայմանագրերի, ներդրումների շնորհիվ, պաշտպանության ասպարեզում մեր գործերի շնորհիվ, դրանք դեռ քիչ են, ծավալը քիչ է, որ ավելի լավ գիտական արդյունքների հասնենք»:

Մեր հարցին՝ ձեզ բավարարո՞ւմ են բոլոր այն հիմնավորումները, թե ինչու գիտության ֆինանսավորումը չեն ավելացնում՝ Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ, ո՞վ է արել հիմնավորում: Ցավոք սրտի, հիմնավորումներ էլ չկան»:

Դիտարկմանը, որ գուցե կարողանաք օլիգարխներին ներքաշել գիտության ոլորտի մեջ, որ ներդրումներ անեն, որովհետեւ ավելի շատ եկեղեցի են ուզում կառուցել, այլ ոլորտներում ներդրումներ անել, քան գիտության մեջ՝ Ռադիկ Մարտիրոսյանը շրջվեց եւ ԶԼՄ-ների վրա գցեց խնդիրը՝ «Դուք գրեք, դո՛ւք, մեր ասելով չի»:

Անդրադառնալով սերնդափոխության խնդրին՝ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Եթե կարողանանք ֆինանսավորման խնդիրը լուծել, եթե կարողանանք երիտասարդների սոցիալական հարցերը լուծենք, այդ դեպքում ավելի շատ երիտասարդներ գիտությանը կնվիրվեն եւ կլուծվեն այդ հարցերը»:

ԳԱԱ տարեկան ժողովին ներկա անդամների գերակշիռ մասը սպիտակահեր, ծեր մարդիկ էին: Ռադիկ Մարտիրոսյանը լրագրողներին վստահեցրեց, որ երիտասարդներ էլ կան. «Կան, ինչի չկան, մեր ընդհանուր թվի 29 տոկոսը երիտասարդ են»: Ըստ նրա, դա քիչ չէ, միջին տարիքը քիչ է. «Ժամանակի պատմությունն է, այն բանը, որ այսօր կրթության, գիտության ասպարեզում ունենք, դրա հետ է կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031