Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյան. «Երկիրը պահողը՝ դրանք հարուստներն են»

Մարտ 28,2018 15:27

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն էլ բոլոր ՀՀԿ-ականների նման նպատակահարմար է գտնում, որ Սերժ Սարգսյանը դառնա ՀՀ վարչապետ: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Արման Սահակյանը դժգոհեց, որ լրագրողները չեն նկատում ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի արած լավ գործերն ու ձեռքբերումները: Լրագրողները հիշեցրել էին ՀՀԿ-ի ընդդիմախոսների կարծիքները, որ իր կառավարման տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը միայն ձախողել է:

Իբրեւ հաջողության օրինակ նշում է սահմանների անառիկությունը: Լրագրողները հիշեցրին 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը, 800 հեկտար տարածքի կորուստը: Ասաց` 800 հեկտարի մասին չի խոսում ու չի կիսում կարծիքը, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր սահմաններն էլ անառիկ չեն:

Aravo.am-ի հարցին`օլիգարխիկ տնտեսական համակարգը նպաստո՞ւմ է, որ սահմաններն անառիկ մնան, Արման Սահակյանը հակադարձեց կառավարության ներկայացրած 7,7 տոկոս տնտեսական աճով ու խոստացավ, որ եթե համաշխարհային վայրիվերումներ չլինեն, 2019-ին ՀՀ քաղաքացին կզգա աճի արդյունքները: Նա չի կարծում, որ Հայաստանում տնտեսությունն օլիգարխիայի ձեռքում է. «Մի բան պետք է ի վերջո հասկանանք. ամբողջ աշխարհում ընդունված բան է`երկիրը պահողը, դրանք հարուստներն են, որովհետեւ նրանք են աշխատատեղեր ստեղծում»:

Արման Սահակյանը չի կիսում տեսակետը, որ հարուստները թույլ չեն տալիս տնտեսական մրցակցություն, ինչն էլ հանգեցնում է աղքատության եւ արտագաղթի. «Դուք ձեր կարծիքն ունեք, ես իմ կարծիքն արտահայտեցի»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031