Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանցիները «Կայք» ունեն մ.թ.ա 2-րդ հազարամյակում

Մարտ 29,2018 12:50

Ես հաճախ եմ լսել Ապարանի իմ ընկերներին գլուխ գովելիս. մենք այս ունենք, մենք այն ունեինք, մենք որ կայք ունեինք, Ցուկին որտեղ էր: Դե մտածել եմ, խոսքը հավանաբար, հայրենակցական միության նորաստեղծ կայքի մասին է:

Բայց Ապարանի Վարդենիս գյուղում ծնված Տիգրան Պետրոսյանցն ասում է, որ Կայք անունով գյուղը գտնվում է Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից 1,5 կիլոմետր արեւելք, Քասաղ գետի զառիթափ ափին:

Տիգրան Պետրոսյանցը հանձն է առել տպագրել «Ապարանի տարածաշրջանի բնակավայրերը» գիրքը: Ապարաննն ունի 44 բնակավայր, որից երկուսի մասին՝ Վարդենիսի եւ Կայքի հանրագիտարաններն արդեն ընթերցողի սեղանին են:

«Կայքում» զետեղվել են 1006 մարդու կենսագրություն, 800 դիմանկար, նկար, 300 մայրերի մասին տեղեկություններ:

Տիգրան Պետրոսյանցն ասում է, որ եթե Հայաստանի 916 բնակավայրերն ունենան այդպիսի հանրագիտարան, կունենանք այսօրվա ամբողջական Հայաստանի պատկերը:

Իսկ որ շատերիս համար նորույթ էր. Կայք գյուղում ծնվել է աշխարհի 9-րդ չեմպիոնը՝ Տիգրան Պետրոսյանը:

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031