Լրահոս
Օրվա լրահոսը

Վենեսուելական բանտում հրդեհի զոհ է դարձել 68 մարդ

Մարտ 29,2018 18:55

Վենեսուելայի Վալեսիա քաղաքում ոստիկանական բաժանմունքին կից ժամանակավոր պահման մեկուսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 68 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Զոհերի մեծ մասը բանտարկյալներ են, բացի այդ, մահացել են 2 կին, որոնք այցելության էին գնացել դատապարտյալներին: Զոհվածների մի մասը ողջ-ողջ այրվել է, մյուսները խեղդվել են ծխից:

Կատարվածի հանգամանքները մինչ այժմ պաշտոնապես չեն հաղորդվում: Տեղի իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բանտարկյալներից մեկը ատրճանակով կրակել է ոստիկանի ոտքին: Դրանից հետո խցերում հրկիզվել են ներքնակները, և կրակն արագորեն տարածվել է:

Մարդկանց այրվող շենքից դուրս բերելու համար փրկարարները ստիպված են եղել քանդել պատերը:

Դեպքի մասին իմանալուց հետո բանտարկյալների հարազատները հավաքվել են հաստատության մոտ և փորձել ներխուժել այրվող շենք: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հավաքվածներին ցրելու համար այն բանից հետո, երբ իրենց վրա քարեր են նետել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031