Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Գյումրիից սկսեց իր քայլարշավը. «Քայլում ենք հանուն քաղաքացու հաղթանակի»

Մարտ 31,2018 15:46

Գյումրիի կենտրոնական հրապարակից այսօր մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քայլարշավը: Այն, ինչպես Փաշինյանն է նշում, ուղղված է ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության եւ ՀՀԿ-ի: «Իմ քայլը» խորագրով քաղաքական շարժումը տեւելու է 14 օր եւ ավարտվելու Երեւանում՝ Ազատության հրապարակում նախատեսվելիք հանրահավաքով:

«Ուզում ենք, որ քաղաքացիների համար կամարտահայտության հարթակ ստեղծվի: Սերժ Սարգսյանը պատրաստվում է դրժել ՀՀ քաղաքացիների հետ ժամանակին կնքած պայմանագիրը՝ այն պարտավորությունը, որը նա ստանձնել է 2014թ.-ին, երբ հայտարարել է, որ այլեւս չի հավակնելու պետության ղեկավարի պաշտոնին: Հիմա նա գիտակցաբար գնում է այդ քայլին: Մենք քայլում ենք՝ հանուն քաղաքացու հաղթանակի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց՝ հույս ունեն, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ ապրիլի  13-ին կլինեն Ազատության հրապարակում: Նիկոլ Փաշինյանն այսօր քայլելու է դեպի Ջաջուռ, իսկ առաջիկա օրերին այցելելու է նաեւ ՀՀ մյուս խոշոր քաղաքները: Ճանապարհին պատգամավորին  միանում են աջակիցներն ու համախոհները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031