Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ արտահանողին կամ, ի վերջո, Հայաստանի տնտեսությանն ինչ հնարավորություն կարող են տալ ԱՄՆ GSP կամ ԵՄ GSP+ համակարգերը. «Ժամանակ»

Ապրիլ 03,2018 10:37

ԱՄՆ-ն անցած ամիս մի շարք այլ երկրների հետ միասին, նաև Հայաստանից արտահանողների համար վերականգնել է Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ռեժիմը: Արտոնյալ ռեժիմն ուժի մեջ կմտնի ապրիլի 22-ից և կգործի մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը: Արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո 3451 ապրանքատեսակ ԱՄՆ կարող է արտահանվել արտոնյալ պայմաններով՝ զեղչված կամ առանց մաքսատուրքի վճարների: Հիշեցնենք, որ Հայաստանը նման` GSP+ ռեժիմ ունի նաև Եվրամիության հետ, որը վերաբերում է արդեն գրեթե կրկնակի անգամ ավելի՝ 6400 անուն ապրանքների արտահանմանը:

Իսկ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս արտոնությունը Հայաստանի արտահանողների համար այն դեպքում, երբ մենք արտահանման խնդիր ունենք: Եվ որքան էլ կառավարությունը հպարտանա, որ 2017թ. այն ավելացել է, միևնույն է, արտահանման ու ներմուծման միջև բացասական հաշվեկշիռն ահռելի մեծ է՝ 2․2 մլրդ դոլար արտահանման փոխարեն ներմուծումը կազմել է մոտ 4․2 մլրդ դոլար: Իսկ հայ արտահանողին կամ, ի վերջո, Հայաստանի տնտեսությանն ինչ հնարավորություն կարող են տալ ԱՄՆ GSP կամ ԵՄ GSP+ համակարգերը: Իրականում դա շատ լավ հնարավորություն է, և պետք է գնահատել: Միանշանակ դրական ազդեցություն կարող է ունենալ արտահանման վրա, եթե, իհարկե, Հայաստանից արտահանվող ապրանքների չափանիշները համապատասխանեն ԱՄՆ-ում ներկայացվող չափանիշներին, մեզ հետ զրույցում ասում է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Վերջինիս ներկայացմամբ՝ Հայաստանում արտադրվող շատ ապրանքներ չեն համապատասխանում ԱՄՆ-ում գործող չափանիշներին: «Դա հիմնականում բիզնեսի թերություն է: Առաջինը նոր տեխնոլոգիաների պակասն է, երկրորդը՝ բիզնեսի կազմակերպչական խնդիրն է: Չիմացության խնդիր կա, թե ամերիկյան շուկայում ինչ ապրանքների կարիք կա և ինչ չափանիշներով: Օրինակ՝ Չիլիի խաղողագործությունն ամբողջությամբ իր տեխնոլոգիան փոխեց, որպեսզի կարողանա Նյու Յորքի շուկայում հունվարի 10-ից փետրվարի 10-ը խաղող վաճառել: Մինչև հունվարի 10-ը վաճառվում էր իսրայելական խաղողը, բայց դրանից հետո շուկան դատարկ էր մնում: Չիլիի խաղողը շուտ էր հասունանում և Իսրայելի խաղողի մրցակցությանը չէր դիմանում: Նրանք կարողացան պայմանավորվածություն ձեռք բերել, որ եթե այդ ժամանակամիջոցում խաղող բերեն, կվաճառվի: Չիլին լուրջ ներդրումներ արեց, տեխնոլոգիա փոխեց և Նյու Յորքի շուկայում իր տեղը գտավ»,- հավելում է տնտեսագետը:

Գոհար Ավետիսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30