Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում սկեսուրները հարսների հետ վարվում են այնպես, ինչպես իրենց հետ են վարվել». եվրոպացի պաշտոնյային զարմացրել են հայ սկեսուրները

Ապրիլ 04,2018 20:45

«Հայաստանում մարդկանց հետ շփումների արդյունքում կարող եմ ասել, որ կանայք այստեղ շատ ուժեղ են»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր խոսելով ՀՀ-ում կանանց հնարավորությունների մասին, ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Նա նշեց, որ կանանց իրավունքների պաշտպանության հարցում կարեւորում է ծնվելու իրավունքը:

«Հասկանում եմ, որ սեռով պայմանավորված աբորտների առնչությամբ ՀՀ-ում խնդիրներ կան, բայց չեմ կարծում, որ խնդիրը լուրջ է, օրինակ, Երեւանում՝ ի տարբերություն ՀՀ-ի այլ հատվածների: Կարեւոր է համոզվել, որ տղա երեխաների ծնվելու փաստին նախապատվություն չտրվի»:

Պաշտոնյան նաեւ համոզմունք հայտնեց, որ սեռով պայմանավորված բռնությունների հանդեպ հանդուրժողականություն չպետք է լինի: Բոսութղոն շեշտեց նաեւ ՀՀ-ում աշխատանքային շուկայում կանանց ներգրավվածության հարցը. «Բարձրագույն կրթության համակարգում աղջիկները ավելի շատ են, քան տղաները, բայց պարտադիր չէ, որ ավարտելուց հետո նրանք եւս աշխատանք գտնեն, որովհետեւ ամուսնանում են, երեխաներ ունենում: Պետք է հասկանալ՝ չեն աշխատում, որովհետեւ երեխաներին խնամող չկա՞, թե համապատասխան նախակրթարաններ չկան: Հիմա հեշտ չէ աշխատանք գտնելը, գուցե ուսումնառության ոլորտում այս առումով խնդիրներ կան: Բացի այդ, քիչ գումար աշխատողները պետք է աշխատավարձը դայակին տա՞ն…»:

Անդրադառնալով ՀՀ-ում ընտանեկան բռնության խնդրին՝ Բոսութղոն նկատեց. «Ասում են, թե՝ «եթե ծեծում է, ուրեմն սիրում է»… ճիշտ չէ այդպես ասելը: Ինձ զարմացրել է Հայաստանում սկեսուրների առեղծվածային դերը: Սկեսուրները խնդիր են, ինչպես հասկանում եմ: Նրանք կրկնում են այն, ինչ իրենց հետ են արել: Կարծես ասեն՝ «ո՞նց կարող եմ իմ տղուն ուրիշի հետ կիսել»… Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է կանգնած ընտանեկան բռնության արտահայտման լեգիտիմացման թիկունքում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30