Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ հավատացեք Ձեր շրջապատի մարդկանց, թե Կարեն Կարապետյանը պատրաստ չէ երկիրը ղեկավարելու. «Հրապարակ»

Ապրիլ 05,2018 11:43

Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, նրանք էլ կենտրոնացել են մեկ փաստի վրա՝ «Սերժ Սարգսյանն իր խոստումը դրժեց, հա դրժեց»։ Գիտե՞ք, չէ, թե Դոնալդ Թրամփը որքան խոստումներ է տվել ու տալիս է եւ որքանն է դրժել ու դրժում։ Քիչ է մնում Թրամփը հայտարարի, թե չի հիշում՝ այդ ո՞վ է խոստացել արգելապատնեշ կառուցել ԱՄՆ-Մեքսիկայի սահմանի երկայնքով։ Սա՝ իմիջիայլոց։

Առանց որեւէ հետին նպատակ հետապնդելու, ուզում եմ անկեղծանալ ու ասել՝ պարոն նախագահ, մի՛ հավատացեք Ձեր համհարզներին, Դուք անփոխարինելի չեք։ Մի՛ հավատացեք Ձեր շրջապատի մարդկանց, թե Կարեն Կարապետյանը պատրաստ չէ երկիրը ղեկավարելու։ Ճիշտ է, Կարապետյանն այն տեսակը չէ, որ Ձեր մտքերը փորձի գուշակել եւ դրանք ներկայացնել որպես իր իսկ միտքը, նա, ի տարբերություն «հավակնել» բառը ստուգաբանողների, դրա կարիքը չունի։ Նա կայացած գործիչ է, վստահելի գործընկեր, որ լավ է հասկանում տնտեսությունը։ Այս կարճ ժամանակամիջոցին որպես վարչապետ աշխատելով՝ նա փաստել է իր բարձր մարդկային եւ վարչագիտական արժանիքները։

Իրականությանը համապատասխանում է իշխանամետների բերած այն փաստարկը, թե Դուք, իբր, ղեկավար ամենափորձառու եւ գիտակ անձն եք Հայաստանի մեջ։ Այո, դա այդպես է։ Սակայն դա այդպես է լինում որեւէ գործող նախագահի դեպքում։ Նախագահը, գտնվելով իշխանության բարձրագույն օղակում, տիրապետում է կառավարման բոլոր լծակներին, առավել գաղտնի ու ոչ գաղտնի ինֆորմացիային։ Սա նույնն է, որ 2016-ի ամերիկյան ընտրությունների ժամանակ մեկը պնդեր, թե ոչ ոք Օբամայից ավելի իրազեկ չէ Միացյալ Նահանգների խնդիրներին:

Սեպուհ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ԱՄՆ, Միչիգան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30