Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորի ժեստիկուլյացիան արդեն հնդիկներին է նմանվել, բառադի սերունդ աճեցնելով չի». Եղիշե Պետրոսյան

Ապրիլ 05,2018 20:45

«Ես արդեն դադարել եմ հեռուստացույց նայելուց, բացարձակապես չեմ նայում: Ենթադրում եմ ինչ կա այնտեղ, հատկապես էդ սերիալների առումով սիրտս ճաքում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:

Նա քննադատեց, որ մեր եթերում, սերիալներում գողական բարքերը մտել ու դուրս չեն գալիս. «Ալիքները պտտելուց, երբ տեսնում եմ, որ ծուռ բերանով մեկը ինչ-որ բան է խոսում, արդեն ներվերս քայքայվում է: Բոլորի ժեստիկուլյացիան արդեն հնդիկներին է նմանվել, բոլոր ժեստերով: Ի՞նչ դաստիարակություն է դա տալիս: Ոչ թե ռազմահայրենասիրական դաստիարակության հարց պետք է բարձրացնել, այլ ընդհանրապես դաստիարակության, էթիկայի կանոնների, քաղաքացի ձեւավորելու: Իրար դիմել չգիտեն, դիմելու ձեւ չգիտեն, տարրական հարգանք չկա, մեքենա վարելուց հարգանք չկա, քայլելուց չկա հարգանք: Մի ապուշ փողոցն անցնելու համար կրակել էր, սա ի՞նչ է: Սա եթերի պրոպագանդման արդյունք է»:

Մեր դիտարկմանը, որ մարդիկ կան, ասում են՝ հնդկական սերիալներից լավ բաներ ենք սովորել, օրինակ՝ կաթ խմել՝ Եղիշե Պետրոսյանը ծիծաղեց. «Այնտեղ էլ պրիմիտիվությունն է: Եթե դու ինչ-որ մի լավ բան էլ վերցնես, դու պետք է գոնե ներքուստ պատրաստված լինես զանազանելու լավն ու վատը: Բառադի սերունդ աճեցնելով չի, հնդկական սերիալներով սերունդ չես աճեցնի: Պետք է կրթել, փայփայել, գեղեցիկը ցույց տալ, խոսակցական լեզու ձեւավորել, իրար հետ շփման կուլտուրա ձեւավորել: Փողոցով քայլելիս ուղտի նման թքելը պետք է հասկացնել, որ սիրուն չի, բերանը ծուռ խոսելը տգեղ է, այնքան բան կա անելու, որ չգիտեմ որն ասեմ: Մեր բնակչության հիմնական զանգվածը նայում է հեռուստատեսություն, պետք է առաջնահերթ դա անեն, կրթեն, ոչ թե սաղ օրը իշխանության գովքն անեն, թե տեսեք, տեսեք: Չէ՛, էդպես չի, այն էլ ենք տեսնում, մյուսն էլ ենք տեսնում: Հա, շենք է, կառուցվեց, բացել եք, լավ եք արել, բացումն արեցիք, հասկացանք, լավ է, բայց հլը գնանք արվարձաններ, մյուս կողմն էլ նայենք, փողոցում քնած մարդկանց նայենք, անջուր ապրող, սոված ապրող մարդկանց նայենք: Օբյեկտիվ իրականությունից կտրված են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մկրտիչ says:

    Հոդվածը կարևորվում է նաև նրանով,որ պատկան մարմինները վերջապես հասկանան ներկա իրականությունը:Իմ կարծիքով պետք է կազմակերպել լայն քննարկում նշված այլանդակություններին վերջ տալու համար:
    Շնորհակալությունս եմ հայտնում հայրենսեր ու շիտակ Հային՝ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30