Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ տարվա ընթացքում Արցախում մշտական բնակություն է հաստատել 45 ընտանիք. սոցապնախարար

Ապրիլ 05,2018 20:30

Այսօր` ապրիլի 5-ին, Արցախի սոցիալական հարցերի, աշխատանքի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը հրավիրել է մամուլի ասուլիս: Հանդիպման ընթացքում նախարարն ասաց, որ գերատեսչությունը 2017 թվականին ապահովել է սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական ուղղությունների պետական քաղաքականության իրականացումը, կարևորելով ժողովրդագրական իրավիճակի բարելավում, կենսաթոշակային և զբաղվածության համակարգերի կատարելագործումը և այլն:

Ս. Ավանեսյանը նշեց, որ Արցախի սոցիալական պաշտպանության ճշտված բյուջեն 2017 թվականին կազմվել 20 մլրդ 932 մլն դրամ:

Խոսելով զբաղվածության պետական քաղաքականություն իրականացնող ծրագրերի վերաբերյալ, նախարարը նշեց, որ սահմանված շահառուների, հատկապես աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակներում, 2017 թվականին իրականացվել են հանդիպումներ 680 գործատուների հետ, ինչի արդյունքում նրանց կողմից ներկայացվել են 225 թափուր աշխատատեղեր և աշխատանքի է տեղավորվել 128 քաղաքացի:

«2018 թ հունվարի 1-ի դրության որպես աշխատանք փնտրող հաշվառվել է 1475 անձ: Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրով Արցախի ութ համայնքներում իրականացվել է ինը ծրագիր››,- նշեց նա:

Անդրադառնալով հաշմանդամներին, Ս. Ավանեսյանը մասնավորապես ասաց, որ 2018թ հունվարի 1-ի դրությամբ Արցախում հաշվառված է 8854 հաշմանդամություն ունեցող, որից 2390-ի մոտ հաշմանդամություն առաջացնող պատճառը ձեռք է բերվել Արցախի պաշտպանության կամ զինվորական ծառայության ժամանակ:

Նախարարը նաև նշեց, որ 2017 թվականին Արցախի տարածքում մշտական բնակություն է հաստատել 45 ընտանիք` ընդհանուր 186 մարդ:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30