Լրահոս
Օրվա լրահոսը

Նման քայլերթեր էլի են եղել հանրապետությունում, սա առաջինը չէ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է արել. Հարություն Հարությունյան. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 06,2018 11:55

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի #Իմ Քայլը նախաձեռնությունն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության չի լուսաբանվում համապետական սփռում ունեցող հեռուստաընկերությունների կողմից։

Եթե մասնավոր հեռուստաընկերությունների վարքագիծը կարելի է ինչ-որ կերպ հասկանալ՝ պայմանավորված մասնավոր որոշում կայացնելու իրավունքով, ապա հարկատուների հաշվին գոյատեւող եւ պետական բյուջեից կլորիկ գումարներ ստացող Հանրային հեռուստաընկերությունը, որը թղթակիցներ ունի հանրապետության բոլոր մարզերում, իրեն առնվազն տարօրինակ է պահում։

Հ1-ի լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում «Օրակարգ» լրատվականը չի անդրադարձել այդ քաղաքական գործընթացին, սակայն, ըստ նրա, չլուսաբանելու համար պատճառ չկա։

Հարցին՝ արդյոք Հ1-ում կարծում են, որ ընդդեմ իշխանության գործընթացը հասարակությանը չի հետաքրքրում, լրատվականի տնօրենը պատասխանեց. «Մեր ժամանակը սահմանափակ է եւ մենք ենք որոշում՝ երբ կանդրադառնանք եւ երբ չենք անդրադառնա։ Նման քայլերթեր էլի են եղել հանրապետությունում, սա առաջինը չէ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է արել, բայց մենք ըստ անհրաժեշտության անդրադարձել ենք։ Մեզ մի փորձեք խմբագրել, մենք ենք որոշում՝ ինչն է կարեւոր, իսկ ինչը կարեւոր չի», ասաց Հարությունյանը։

Հարցին՝ Հ1-ում ուսումնասիրություն ունե՞ն, որ այս քաղաքական պրոցեսը հասարակությանը չի հետաքրքրում, այդ իսկ պատճառով չեն լուսաբանում, Հարությունյանը պատասխանեց.

«Հայաստանում այնքան իրադարձություններ են լինում, որ մենք չենք լուսաբանում։ Մենք ունենք կես ժամ ժամանակ եւ լուսաբանում ենք այն՝ ինչ հանրությանը շատ հետաքրքրում է»,- ասաց նա:

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30