Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի» շահագործման վատ հետեւանքները. ահազանգում է բնապահպանը

Ապրիլ 06,2018 19:00

«Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանն ահազանգում է, որ «Ամուլսարում»  ոսկու արդյունահանման համար գեոցինի կիրառումը չափազանց վնասակար է շրջակա միջավայրի եւ մարդու առողջության համար:

Այսօր «Նոյյան տապան» ակումբում բնապահպանը ներկայացրեց «Ամուլսարի շուրջ իրավիճակը» թեմայով իրենց կազմակերպության զեկույցը,  որի համաձայն՝  «Ամուլսարի» հանքաքարի ընդհանուր քաշը հասնում է 89.4 մլն տոննայի, ընդ որում, 73.7 տոննա հանքաքարից կարելի է արդյունահանել միայն ոսկու 87 տոկոսը, ինչը 63.2 տոննա է կազմում. «294 տոննա հանքաքարից միայն 6.2 տոկոս՝ 18 տոննա արծաթ կարելի է արդյունահանել, 63.2 տոննա ոսկու եւ 18 տոննա արծաթի ընդհանուր արժեքը ընդամենը 2.56 մլրդ դոլար կկազմի: Հարկադրմանը ենթակա երրորդ եւ առաջին կարգի մետաղներից կոշտ թափոնների ընդհանուր ծավալը կկազմի 464 մլն տոննա: Այդպես, պետական գանձարանի եկամուտը  12.5 միլիարդ դոլար  կկազմի…

Ծրագրի իրականացման ողջ ընթացքում ընկերությունը նախատեսում է 485 միլիոն դոլար փոխանցել պետական բյուջե՝ այդ ընդերքների օգտագործման համար հարկերի եւ վճարումների տեսքով»:

Հակոբ Սանասարյանի խոսքով, այս ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է քարհանքի աշխատակիցներին 230 մլն դոլար վճարել, իսկ քարհանքերի շահագործման ընթացքում այս նախագիծը կավելացնի արտահանման եկամուտները միջինում տարեկան 285 մլն դոլարով:

Ըստ բանախոսի՝ շինաշխատանքների ընթացքում նախատեսվում է մոտ 1300 աշխատատեղի ստեղծում. «Ամուլսարի» ծրագրով 11 տարվա ընթացքում նախատեսվում է 5 միլիարդ 262 միլիոն դոլարի չափով ներդրումներ կատարել:
Տարածքի մակերեսը, որի վրա նախատեսվում է ծրագրի իրականացումը, 1805.3 հա է, ինչը տարածվում է նաև բնական բուսական ծածկույթի վրա: Բացի այդ, 279 հա տարածքի վրա կարող են շինարարական եւ այլ փոշիներ նստել, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի եւ բուսական աշխարհի աղտոտման»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30