Լրահոս
Օրվա լրահոսը

Հայագետ Մայքլ Սթոունին՝ «Մատենադարան» հուշամեդալ

Ապրիլ 07,2018 14:26

Ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր (professor emeritus) , ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր  Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ տեղի ունեցավ միջոցառում:

Հայագիտության զարգացման մեջ Մայքլ Սթոունի անգնահատելի ավանդի, գիտական գործունեության մասին միջոցառման մասնակիցներին տեղեկություններ տրամադրեց Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրման և թարգմանության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանը: Մայքլ Սթոունին գնահատանքի խոսքեր հղեցին Մատենադարանի գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը, պրոֆեսոր Աբրահամ Տերյանը (ԱՄՆ), Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը: Հայագիտության մեջ ունեցած մեծ ավանդի և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Մայքլ Սթոունին հանձնեց «Մատենադարան» հուշամեդալ:

Պրոֆեսոր Մայքլ Սթոունը անվանի հայագետ է, հիմնադրել է Երուսաղեմի եբրայական համալսարանի Հայագիտական ամբիոնը և Կրոնական հետազոտությունների ամբիոնը, հիմնադրել և նախագահել է «Հայագիտության միջազգային ընկերակցությունը» (Association Internationale des Etudes Arméniennes) : Հեղինակ է բազմաթիվ մեծարժեք հայագիտական ուսումնասիրությունների: Նրա գիտական հետաքրքրությունների  կենտրոնում են վաղ եբրայական և քրիստոնեական բանասիրությունն ու աղբյուրագիտությունը, հատկապես՝ հին կտակարանային և պարականոն տեքստերի ուսումնասիրությունը:

Մատենադարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30