Վնասվածքներով «Նաիրի» ԲԿ տեղափոխված քաղաքացուն, ըստ տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանն է ծեծել. տուժողն ասել է՝ վնասվածքները տանն է ստացել

Վնասվածքներով «Նաիրի» ԲԿ տեղափոխված քաղաքացուն, ըստ տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանն է ծեծել. տուժողն ասել է՝ վնասվածքները տանն է ստացել

Aravot.am-ի տեղեկություններով երեկ՝ ապրիլի 6-ին ծեծված վիճակում, վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ըստ չճշտված տեղեկությունների՝ 55-ամյա այդ տղամարդուն ծեծի է ենթարկել ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ծեծի պատճառը եղել է այն, որ Արմեն անունով այդ քաղաքացին ցեմենտը գնել է, ոչ թե պարոն Ծառուկյանին պատկանող Արարատի մարզում գտնվող ցեմենտի գործարանից, այլ՝ ուրիշից:

Aravot.am-հարցմանն ի պատասխան, ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին լուրը՝ հայտնելով, որ երեկ, իսկապես, վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1963 թվականին ծնված Ա. Մ.-ն: Սակայն Ա. Մ.-ն հայտնել է, որ վնասվածքները ստացել է տանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից նաեւ նշեցին, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արարատի ոստիկանություն:

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից: Ի պատասխան, Իվետա Տոնոյանն ասաց, որ ոչ մի նման բան չկա, տեղի չի ունեցել եւ որ «տեղեկատվությունը իրականության հետ ոչ մի աղերս չունի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Gevorg says:

    Սա բացարձակ ապատեղեկատվություն է, առավելևս երբ արդեն պաշտոնական հերքում կա, ինչի եք նման վերնագիր դրել, միթե դա չի հակասում լրագրողական նորմերին…ամոթ է, դուք նման նյութերով ձեր լրատվականներն եք արատավորում, լավ կանեք հեռացնեք այն ձեր կայքից.

  2. manvel says:

    Ես նույնպես կարծում եմ որ սուտ տեղեկություն է Ծառուկյանը ծեծող չունի ինքն պիտի ծեծի;ուրիշ որտեղից ցեմենտ պիտի գնեն :հասկանալի չէ ինչքան ցեմենտի մասին է խոսքը? օրինական թե անօրինական ցեմենտի մասին է խոսքը; Մեր լրագրողները արհեստավարժ չեն նույնիսկ սուտը այնպիսի փաստերով պիտի գրվի որ հավատ ներշնչի:

  3. Ալֆրեդ says:

    Կարող է մի ուրիշ Գագիկ Ծառուկյան է ծեծել։հո Հայաստանում էտ մեկը չի

  4. Ara Shahbazian says:

    Չճշտված լուրն է՞լ է լրատվություն համարվում… Հիմա Ձեզ որ քննադադեմ, Ձեր գլխավոր խմբագիրը կհամարի, որ Հայաստա՞նն եմ փնովում…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք