Կոմանդոսը՝ Սամվել Ալեքսանյանի՝ Շահումյանում կռվելու մասին

Կոմանդոսը՝ Սամվել Ալեքսանյանի՝ Շահումյանում կռվելու մասին

Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ «դիմացանք պատերազմի արհավիրքներին, չդիմացանք խաղաղության գայթակղությանը»: Դուք գիտե՞ք նման զինվորականների, որոնք մարտի դաշտում հերոս էին, բայց քաղաքացիական կյանքում չկարողացան մնալ այդ կերպարի մեջ, չկարողացան դիմանալ գայթակղություններին. Aravot.am-ը հարցրեց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ Կոմանդոսին:

Նա պատասխանեց. «Գիտեք, նրանք, ովքեր քաղաքականության մեջ են, ես, հարգելով իրենց, լինելով ընկերական, այդ հարցով չեմ հետաքրքրվում, չեմ էլ ուզում խոսել»:

Հարցին՝ հանրությունը անընդհատ հարց է բարձրացնում, որ այն մարդիկ, որոնք պատերազմի դաշտում այն ավանդը չեն ունեցել, մեր օրերում շռայլորեն պարգեւատրվում են, օրինակ, Սամվել Ալեքսանյանը պնդում է, որ ինքը կռվել է Շահումյանում՝ 5-րդ բրիգադում եւ շատերը կասկածի տակ են դնում այդ հանգամանքը, հիմա ինչպե՞ս կարող ենք վստահ լինել՝ ովքե՞ր են իսկական կռված տղերքը, ովքեր՝ ասֆալտի ֆիդայինները, դուք գոնե մատնացույց կանե՞ք, Սամվել Ալեքսանյանին մարտի դաշտում տեսե՞լ եք: Կոմանդոսը պատասխանեց. «Սամվել Ալեքսանյանը, կամ մյուսները կան, գիտեք, պատերազմը մենակ մարտի դաշտը չէ, թիկունքում բժիշկն է, որը վիրահատում է, թիկունքում մարդիկ ստեղծում են մի բան, որ բանակին շատ պետք է: Թիկունքը կապ ունի: Ես չեմ կարող ասել՝ ինքը արժի, թե չարժի, ժամանակին իրեն կոչում են տվել, ես միշտ ասել եմ՝ այն մարդիկ, որոնք բանակին մի բանով օգնել են, եղել են բանակի կողքը՝ արժանի են: Ես չեմ իմանում, կռվի դաշտը շատ լայն է եղել, ինքը մի տեղ կարող է կռվել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք