Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի փոխդեսպանն այցելել է ճանապարհային ոստիկանություն

Ապրիլ 10,2018 21:40

Ապրիլի 10-ին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրին։

Եգոր Կարապետյանը ողջունելով հյուրին՝ ներկայացրեց ճանապարհային ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների որոշ մանրամասներ։

Կողմերը կարևորեցին երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչը խթան կարող է դառնալ նաև հարևան երկրների իրավապահ կառույցների սերտ համագործակցության համար՝ մասնավորապես ճանապարհային երթևեկության ոլորտում։

Ալի Նասեր Սոբհանիփուրը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք կա։ Միայն անցած տարի Հայաստան են այցելել 220,000 իրանցի զբոսաշրջիկներ, որոնց ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանները լավ վերաբերմունք են ցույց տվել։

Քննարկվեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված և տեսանկարահանող սարքերով ֆիքսված արտասահմանյան համարանիշերով մեքենաների վարորդներին սահմանային անցակետերում ծանուցելու կարգը։ Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը նշեց, որ կատարած իրավախախտումների մասին վարորդները շուտով կծանուցվեն նաև Մեղրիի անցակետում։

Քննարկվեցին ճանապարհային երթևեկության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

Հանդիպման ավարտին Ալի Նասեր Սոբհանիփուրը եղավ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, ծանոթացավ ստորաբաժանման աշխատանքին։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30