Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերը դարձել են ավելի հասանելի

Ապրիլ 13,2018 15:35

Սպառողական վարկավորման պայմանների բարելավման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ նվազեցրել է “Ունիվերսալ” սպառողական վարկերի տոկոսադրույքները և բոլոր տեսակի միջնորդավճարները, դրանով իսկ ավելի հասանելի դարձնելով վարկերը հաճախորդների համար: “Ունիվերսալ” սպառողական վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց առօրյա գնումների նպատակներով՝ առանց վարկի օգտագործման նպատակը ճշտելու:

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել առանց գույքային ապահովման սպառողական վարկ ամենաշահավետ պայմաններով.

-վարկի առավելագույն գումար` ամսական եկամտի մինչև 12-պատիկը

-տոկոսադրույք` սկսած 12%-ից

-վարկի ժամկետ` մինչև 60 ամիս:

“Ունիվերսալ” վարկը նաև ընձեռում է անձնական կամավոր ապահովագրության հնարավորություն վարկառուի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների համար գործում են վարկավորման հատուկ պայմաններ:

Վարկի համար կարող են դիմել 23 տարեկան լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզ. անձինք, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոց.քարտ):

“Ունիվերսալ” վարկերի մանրամասն պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30