Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակի հենակին և շրջվել. կա տուժած

Ապրիլ 15,2018 10:57

Ապրիլի 15-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի 68 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածածին» ռուս ուղղափառ եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զ. Քանաքեռցու և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկների մոտակայքում «Nissan Tida» մակնիշի 35 PV 633 պետհամարանիշի վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Պ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենակին, ինչի հետևանքով վերջինս շրջվել է: Ա. Պ.-ը հոսպիտալացվել է «Սրբ. Գ. Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30