Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգին Հայկոն միացավ ուսանողներին. Փաշինյանն ու երեք պատգամավորներ փակել են ԱԺ-ի շենքի դիմացի հատվածը (Ֆոտոշարք)

Ապրիլ 16,2018 09:52

Այս պահին ուսանողական շարժման մասնակիցները գտնվում են Բժշկական համալսարանի մոտակայքում, շարժվում են դեպի Ազգային ժողով: Կորյուն, Աբովյան փողոցների կողմերից Շրջանայինում ճանապարհները փակ են, շատ վարորդները մեքենաները թողնում, ոտքով են շարունակում ճանապարհը:

Քիչ առաջ ուսանողական շարժմանը միացավ Կարգին Հայկոն:

Արդեն Ազգային ժողովի շենքի մոտ հասած ուսանողները Aravot.am-ին տեղեկացրին, որ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Սասուն Միքայելյանը փակել են Ազգային ժողովի դիմացի հատվածը:

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30