Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական սիգարետի թանկացման պատճառը

Ապրիլ 16,2018 13:31

Տեղական արտադրության սիգարետի վերջին տարիներին արձանագրված թանկացումները կապված չեն եղել սիգարետի արտադրության շահութաբերությունն ավելացնելու հետ: Ուսումնասիրությունները վկայում են, որ հայրենական արտադրության սիգարետի թանկացումները կապված են եղել հարկային քաղաքականության հետ և ուղիղ համեմատական են ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմանը: Ակցիզային դրույքաչափերի բարձրացումները կապված են նաև ԵԱՏՄ շրջանակներում մեր երկրի ստանձնած պարտավորությունների հետ: Տեղական արտադրության սիգարետները դեռ շարունակելու են թանկանալ, կապված ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հետ: Այս աղյուսակում ներկայացված է դրույքաչափերի աճի դինամիկան մինչև 2021թ. ներառյալ:

Հայաստանում տեղական արտադրության սիգարետը սկսեց թանկանալ դեռեւս մի քանի տարի առաջ, երբ սիգարետի ակցիզային հարկի համար սկսեցին գործել նոր դրույքաչափեր:  Ըստ հարկային նոր քաղաքականության տրամաբանության պետությունը սիգարետի ակցիզային հարկի բարձրացումով, նպաստում էր տեղական արտադրության սիգարետի թանկացմանը՝ այդպիսով փորձելով նաեւ պայքարել ծխելու դեմ: Ըստ այդ հարկային քաղաքականության սիգարետի ակցիզային հարկը յուրաքանչյուր տարի աստիճանաբար պետք է բարձրանա: Առաջին թանկացումն արձանագրվեց 2014 թվականի հունվարի մեկին: Այն ժամանակ տեղական մեկ տուփ ֆիլտրով սիգարետի համար ակցիզային հարկի դրույքաչափը դարձավ 100 դրամ: Ակցիզային հարկի դրույքաչափի վերջին բարձրացումը նախատեսված է 2021 թվականին՝ մեկ տուփ սիգարետի ակցիզային հարկը կդառնա 221.4 դրամ:

Հայ սպառողը պետք է պատրաստ լինի սպասվող օրենսդրությամբ պայմանավորված գնաճին: Այնպես որ, բոլորին մաղթում ենք շուտափույթ թողնել ծխելը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30