Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային մամուլը՝ Երևանյան ցույցերի մասին

Ապրիլ 16,2018 16:29

Միջազգային մամուլն անդրադարձել է Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող բողոքի ցույցերին:

Մասնավորապես, BBC-ն գրում է, որ երկուշաբթի առավոտյան ցուցարարները փակել են Երևանի մի քանի կենտրոնական փողոցներ, մտել են Մանկավարժական համալսարանի շենք և կոչ արել ուսանողներին միանալ իրենց ցույցին:

Deutsche Welle-ն գրում է, որ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պառկում են ճանապարհների վրա՝ փակելով մեքենաների ճանապարհը, կենտրոնում երթևեկությունը գործնականում կաթվածահար վիճակում է:

Երևանյան ցույցերին անդրադարձել են նաև ռուսական լրատվամիջոցները:

Meduza.io-ն գրում է, որ Երևանում ընդդիմության ներկայացուցիչները զանգվածային բողոքի ցույց են սկսել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: «Քաղաքացիական անհնազանդության ակցիայի» մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փակել են ճանապարհները, մետրոյի աշխատանքը մասամբ է իրականացվում: Ոստիկանությունը հայտարարել է, որ «ակտիվիստների բոլոր գործողություններն անօրինական են, դրանով նրանք սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը»:

RBK-ն գրում է, որ Երևանում ուսանողներն իրավապահներից պահանջում են չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժը: Ընդդիմադիրները փակել են ճանապարհները, իսկ իրավապահները շրջափակել են կառավարական շենքերը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ի՜նչ լաւ… պրավո… շատ սիրուն պատկեր է սա, Հայաստանի համար… ցնորական երկրի մը երեւակայութեամբ, շարունակեցէք խանդավառութեամբ քանդել ու խորտակել այն քիչը իսկ որ ցարդ ունինք իսկ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30