Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում է՝ ոտքերի վնասվածներով

Ապրիլ 16,2018 17:23

Այսօր Բաղրամյան պողոտայում ոստիկանների հետ տեղի ունեցած բախման հետեւանքով ի թիվս այլ վիրավորների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց են տեղափոխել նաեւ «Ելք» դաշինքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին: Այս մասին լուրը հայտնել է Ալեն Սիմոնյանի կինը:

Առողջապահության նախարարությունից նույնպես լուրը հաստատեցին՝ հայտնելով, որ Ալեն Սիմոնյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ըստ որոշ տեղեկությունների Ալեն Սիմոնյանը ստացել է ստորին վերջույթների վնասվածքներ:

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր Բաղրամյան պողոտայում ոստիկանների եւ ցուցարարների բախման հետեւանքով ոստիկանները նույնպես տուժել են: Երեք ոստիկաններ տեղափոխվել են «Նաիրի» բուժկենտրոն: Ոստիկաններից երկուսի վիճակը համեմատաբար լավ է, երրորդ ոստիկանը գտնվում է վիրահատարանում, վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է ծանր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նաիրի» բուժկենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30