Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են Ջերմուկն էլ չլինի, ջուր ներկրե՞նք». ակցիա բնապահպանության նախարարության դիմաց. «Ա1+»

Ապրիլ 18,2018 15:43

«Հայկական բնապահպանական ճակատ»-ն ահազանգում է՝ բնապահպանության ոլորտում 20 տարի է ձախողված քաղաքականություն է տարվում։ Երկրում այս օրերին տեղի ունեցող ցույցերի շրջանակներում նրանք այսօր Բնապահպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում՝ բարձրաձայնելով էկոլոգիական խնդիրների մասին։

«Ամբողջովին ձախողված քաղաքականություն, որն ունի լրջագույն փոփոխության կարիք։ Իսկ լրջագույն փոփոխություն այսօրվա դրությամբ հնարավոր է միայն կառավարման վարչակազմի և որոշումներ կայացնողների փոփոխության արդյունքում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ նրանք ունակ չեն բնության շահերը հաշվի առնող մոտեցումներ ցուցաբերելու և լրջագույն որոշումներ իրականացնելու»,- նշեց «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն անդամ Լևոն Գալստյանը։

Ըստ նրա՝ Կառավարությունը լռում է հանքերի խայտառակ շահագործման և նրանց քանակի ավելացման մասին և պատասխանատվություն չի ստանձնում ստեղծված իրավիճակի համար։

«Ոնց եղավ, որ 3 տարի հետո, երբ իրենք խոստանում էին ոսկե սարեր բոլորին, հանկարծ Թեղուտի հանքավայրը բնապահպանական կոլափսի ենթարկվեց, և ոչ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար։ Այդ ամբողջ հարցերն այնքան են կուտակվել, որ այս մարդիկ ուղղակի պիտի հասկանան, որ ունակ չեն ճիշտ կառավարում իրականացնելու։ Այս ամբողջ գործընթացների շրջանակներում մենք էլ բարձրաձայնում ենք մեր համապատասխան խնդիրները էկոլոգիական ոլորտում։ Խոսքը ՀՀ քաղաքացու որոշում կայացնող լինելու պրոցեսի մասին է, որը սկսվել է և բերելու է իր հաղթական ավարտին»։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30