Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են քաղաքացիների համար բացել «Մարշալ Բաղրամյան» կայարանը

Ապրիլ 19,2018 10:33

 Ս/թ ապրիլի 16-ից, քաղաքացիների համար փակ է Երեւանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը: Քաղաքացիներին արգելված է օգտվել կայարանից: Երեւանի մետրոպոլիտենը, փաստորեն, ներքաշվել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական պրոցեսների մեջ: Բացի այդ, փակելով «Մարշալ Բաղրամյան» կայարանը, Երեւանի մետրոպոլիտենի ղեկավարությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, որը, որպես անքակտելի իրավունք, ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում:

Հաշվի առնելով վերոգրյալը, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ դատապարտում է Երեւանի մետրոպոլիտենի կողմից՝ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը եւ պահանջում է քաղաքացիների համար բացել «Մարշալ Բաղրամյան» կայարանը:

Հակառակ դեպքում, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն փաստում է, որ իրավունքի խախտման ողջ իրավական եւ բարոյական պատասխանատվությունը կընկնի Երեւանի մետրոպոլիտենի ղեկավարության վրա:

 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ    Կարեն Հեքիմյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30