Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու հզոր ես, ապրե՛ս, քո ցավը տանեմ, Հայաստանում քաղաքական գործիչ չկա, որ քո հետ համեմատվի». Ցուցարարը՝ Փաշինյանին

Ապրիլ 19,2018 16:02

Երեւանի քաղաքապետարանին հարակից Կոմայգում ցուցարարները որոշեցին մի փոքր հանգստանալ:

Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի ցուցարար տղամարդ՝ ասելով. «88-ից հետո նման բան չի եղել: Մենք գիտենք 88-ը ոնց է եղել, եղել է դրսի ուժերի հաշվին, բայց այսօրվա կատարվածը, այն, ինչը դու անում ես, էդ քո ուժն ա, քո իմաստությունը, քո փորձը, քո մարդկային տեսակը, քո որակն ու հզորությունն ա: Հայաստանում քաղաքական գործիչ չկա, որ կարող է քո հետ ինչ-որ համեմատվի: Անցած 30 տարվա քաղաքական բոլոր գործիչներին, որ գումարես, այն, ինչ դու արել ես վերջին մի շաբաթում, իրանք դրա 10 տոկոսը չեն արել, չեն կարողացել Ֆրանսիայի հրապարակից բարձրանալ երկու քայլ վերեւ, մալադեց քեզ, ապրես: Մենք ամբողջ ընտանիքով՝ հարսներով, իմ երեխեքի հետ, թոռներով՝ մեծ թոռս 11-րդ դասարան է, աղջիկ երեխա, մենք գիշերը 12.30 ենք տուն գնացել, ապրե՛ս դու քո ընտանիքով: Քո երջանկությունը թող քո երեխեքը վայելեն նրա համար, ինչ դու ժողովրդի համար անում ես: Դու հզոր ես, ապրես, քո ցավը տանեմ: Մենք ամբողջ ազգով այսօր պարտավոր ենք քո արածի համար»: Ցուցարարը մոտեցավ եւ համբուրեց Փաշինյանին:

Ցուցարարներից մեկը բարեմաղթանքներ էր հղում Փաշինյանին, մեկ ուրիշն էլ ասում՝ «Վերջապես մեկը եղավ, էս մեր քնած թասիբը արթնացրեց, մալադեց քեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30