Լրահոս
Օրվա լրահոսը

Արսինե Խանջյանը՝ վարչապետին. «Տակավին ժամանակն է, որ հրաժարվեք ձեր պաշտոնից»

Ապրիլ 19,2018 22:03

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն այսօր հեռակապի միջոցով խոսք հղեց վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարներին, որոնք հերթական հանրահավաքն անցկացրին Հանրապետության հրապարակում:

Նա նշեց, որ սատարում է երիտասարդներին: «Կաղաչեմ Ձեզ, տղերք, ժողովո՜ւրդ, այս անգամ գոնե ստացվի…Ես և Սփյուռքի իմ ընկերները ձեր կողքին ենք: Ձեր մարմինները գուցե վնասվին, բայց ոչ ձեր կամքը»,-ասաց նա ցուցարարներին: Ապա` դերասանուհին ընդդիմադիր քաղաքական ուժերին կոչ արեց միանալ պայքարին:

Տիկին Խանջյանը կոչ հղեց նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանին. «Բավ է այն տառապանքը, որը պարտադրում եք հայ ժողովրդին։ Պահանջում եմ ձեզ, որ հարգանքով վերաբերվեք ժողովրդին։ Կարելի է ենթադրել, որ տակավին ժամանակն է, որ հրաժարվեք ձեր պաշտոնից։ Հեռացեք ձեր ճանապարհով»:

Ցուցարարներին էլ Արսինե Խանջյանն ասաց. «Ձեր ճանապարհն անբիծ է, իսկ ոստիկաններին կոչ եմ անուն պահապան լինել Ձեզ եւ անցնել ձեր կողմը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30