Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր մի քաղաքացի ինձ ասաց մի բան, որն ինձ համոզեց՝ հաղթելու ենք». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 19,2018 21:35

«Մեր հեղափոխությունն անկասելի է, իսկ հաղթանակն անխուսափելի է, որովհետեւ ՀՀ-ում մթնոլորտ է փոխվել: Մարդիկ այլեւս չեն ուզում ապրել այն ՀՀ-ում, որը գոյություն ուներ 15 օր առաջ»,-Հանրապետության հրապարակում այսօր Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարների հանրահավաքում հայտարարեց նրանց առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. «Մի քաղաքացի այսօր մոտեցավ ինձ եւ ասաց մի բան, որն ինձ համոզեց, որ մենք հաղթելու ենք անխուսափելիորեն: Նա ասաց՝ «վերջին քսան տարում հայը հային այնքան չի սիրել, որքան այս օրերին է սիրում»:

Սա այլեւս քաղաքական գործընթաց չէ, իշխանության խնդիր չէ, անգամ՝ Սերժ Սարգսյանի հեռացման խնդիրը չէ: Այդ հարցը ես լուծված եմ համարում»:

Ապա` Փաշինյանը հստակեցրեց. «Սա հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների փոխադարձ սերը եւ հարգանքը վերգտնելու փառահեղ հաղթանակն է»: Պատգամավորն ընդգծեց՝ մամուլում որակումներ են հնչում, թե այս քաղաքական շարժումը որեւէ գերտերության կողմից է հովանավորվում:

«Այս շարժման մեջ ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ չկա, մենք չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվի ոչ ԱՄՆ-ի, ոչ ԵՄ-ի, ոչ ՌԴ-ի կամ մեկ ուրիշի շահերով»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30