Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է կիրառել քաղաքական գործիքակազմ՝ քաղաքական կազմակերպությունների համընդհանուր կոնսենսուսի միջոցով

Ապրիլ 19,2018 22:12

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարությունը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը խիստ մտահոգված է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով:  Հնչակյան կուսակցությունը, պաշտպանելով քաղաքացիների խաղաղ ցույցերի անցկացման իրավունքը, հայտարարում է.

  1. Ցույցի դուրս եկած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ հատկապես երիտասարդությունը, երկրում ցանկանում է տեսնել շոշափելի և արագ բարեփոխումներ ու առկա մթնոլորտը հաղթահարող համակարգային լուծումներ:
  2. Հրամայական է երկրում համակարգի կտրուկ բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը:
  3. Խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի հնարավոր կիրառումը ոչ միայն դատապարտելի է իբրև սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում, այլև կարող է հանգեցնել առկա մթնոլորտի էլ ավելի շիկացմանը:
  4. Ներքաղաքական ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է կիրառել քաղաքական գործիքակազմ՝ քաղաքական կազմակերպությունների համընդհանուր կոնսենսուսի միջոցով:

Հնչակյան կուսակցությունը մշտապես հայտարարել է, որ երկրում սոցիալական անարդարության դրսևորումները, բիզնեսի սերտաճումը կառավարման համակարգի հետ, հասարակության մեջ հարուստների և աղքատների կաստայական շերտավորումը հանգեցրել է լարվածության, որի դրսևորման ականատեսն ենք այսօր:

Վստահ ենք, որ քաղաքացիական իրավունքների իրացումը և փոփոխությունների պահանջը պետք է կյանքի կոչի ավելի արդար ու պաշտպանված հասարակության ձևավորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30