Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմամարդ ցույց Թբիլիսիում` խորհրդարանի շենքի մոտ

Ապրիլ 19,2018 22:50

Այսօր Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց բազմամարդ բողոքի ցույց էր ընթանում:

Ցուցարարների շարքերում էին հոգեւորականներ ու երիտասարդներ: Նրանց դժգոհությունն ու վրդովմունքը հարուցել է վրացական մի ընկերության արտադրանքը` պահպանակները, որի տուփի վրա պատկերված է վրաց Թամար թագուհու սրբապատկերը:

Aravot.am-ի հետ զրույցում ցուցարարներն ասացին, որ Թամար թագուհու նկարն այդ պահպանակի վրա պատկերելով, տեղական այդ ընկերությունը վիրավորել է հավատացյալների, քրիստոնյանների կրոնական արժանապատվությունը. «Մեզ համար Թամար թագուհին մեր սրբերի շարքում է, եւ նրա սրբապատկերը պահպանակի վրա պատկերելը սրբապղծություն է»:

Ցուցարարներն ասացին, որ խորհրդարանի շենքի մոտ են ցույց անում, պահանջելով պատգամավորներից այնպիսի խիստ օրենքներ ընդունել, որպեսզի նման երեւույթները բացառվեն, իսկ ընկերությանն էլ պարտադրեն վերացնել նմանատիպ նկարով պահպանակներն ու այլեւս չշարունակեն դրանք արտադրել: Ի դեպ, այդ ընկերությունն արտադրում է նաեւ Թբիլիսիում տեղադրված հայտնի «Մայր Վրաստան» արձանի պատկերով պահպանակներ:

Վրաստանի քաղաքացիներից ու ցուցարարներից ոմանք մեզ հետ զրույցում ասացին, որ Թամար թագուհու սրբապատկերը պահպանակի տուփի  վրա պատկերելով վրացական այդ ընկերությունն ուղղակի ցանկացել է ուշադրություն գրավել իր վրա. «Սա չհաջողված գովազդ է, հակագովազդ, որովհետեւ բազմաթիվ վրացիների դա դուր չի եկել, եւ այդ քայլով նրանք դժվար թե իրենց ապրանքի սպառումն ավելացնեն: Հակառակը, մարդիկ չեն էլ օգտվի այդ պահպանակից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Թբիլիսի-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30