Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրություններից հետո մի խումբ մարդիկ փորձում են փոխել դրանց արդյունքները». Սերժ Սարգսյան. «Շանթ» Հ/Ը

Ապրիլ 19,2018 23:07

Հայաստանում իշխանությունը ձևավորվել է ընտրությունների հիման վրա։ Մարդկանց կարծիքները կարող են լինել սուբյեկտիվ, դրա համար էլ կան հատուկ մասնագիտացված, այդ թվում և միջազգային կառույցներ, որոնք գնահատում են ընտրությունների որակը։ Եվ այդ գնահատականներով՝ ընտրություններն արտահայտել են հայ ժողովրդի կամքը։ Այս պնդումը Սերժ Սարգսյանն արել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։

«Ես չեմ ասում, որ եղել են իդեալական ընտրություններ, և չեմ բացառում, որ խախտումներ են եղել տարբեր տիպի, տարբեր տեսակի։ Բայց այդքան համատարա՞ծ, ու այդ մարդիկ չե՞ն տեսել դա։ Հարյուրավոր դիտորդներ են եղել, չե՞ն տեսել։ Հիմա խոսում են համատարած ընտրակաշառքների մասին։ Բա այդ ինչպե՞ս եղավ, որ 2017 թվականին, երբ ամեն ինչը նկարում է՝ հեռախոսից սկսած, ամեն ինչ ուղիղ եթերում է, հանկարծ մի տեղ չտեսան այդ համատարած ընտրակաշառքներ բաժանելը»։

Սարգսյանի խոսքով՝ փաստվեց, որ որոշ տեղերում դպրոցների տնօրենների վրա պարտադրանք է եղել, պարզեցին, որ մի տեղ ընկերության սեփականատերը փորձել է ուղղորդել, բայց այդ մի քանի դեպքով կարծիք չի կարելի կազմել։

Վարչապետի խոսքով՝ կան մի խումբ մարդիկ, որ ընտրություններից հետո փորձում են այլ ուղիներով փոխել ընտրությունների արդյունքները։ Սերժ Սարգսյանը սա երկրի զարգացման տեսակետից անընդունելի է համարում։

«Բոլոր միջազգային կառույցները միաբերան ասում են, որ այս տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներից մեկը քաղաքացիական հասարակության կայացումն է։ Բա այդպիսի քաղաքացիական հասարակություն, ու չկարաղացա՞ն մարդկանց կաշառք բաժանելը ֆիքսել»,– նշել է Սարգսյանը։

«Հայաստանում ընդհանրապես տեղի ունեցած ընտրություններից հետո մեղադրում էին ընտրությունների կազմակերպիչներին, որ լցոնումներ են եղել, որ եղել է կրկնակի քվեարկություն, որ նույնիսկ գերեզմաններից են մարդիկ եկել քվեարկել, նորից գնացել, պառկել և այլն»,– ասել է Սարգսյանը։

Վարչապետի խոսքերով՝ իր խնդրանքով Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և այլ գործընկերներ Հայաստանին ցուցաբերեցին տեխնիկական օժանդակություն, և հնարավոր եղավ տեխնիկապես այնպես սարքավորել, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջացավ ընտրությունների վերաբերյալ։ Բայց այդ դեպքում էլ ընտրողների թիվն ավելի շատ էր, քան նախորդ ընտրությունների ժամանակ։

«Այսինքն՝ նախորդ ընտրություններին այդ մեղադրանքները ուղղակի հերյուրանքներ էին, չէ՞»,– նշել է Սերժ Սարգսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30