Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարը՝ Նազենի Հովհաննիսյանին եւ մյուս աստղերին. «Բա հիմա ո՞ւր եք»

Ապրիլ 19,2018 23:03

Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարների  հավաքում այսօր մի ցուցարար՝ Վանաձորից Անին, հարթակից դիմեց ՀՀ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, այդ թվում՝ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին: «Ինչո՞ւ եք իշխանությունների նախընտրական շրջանում կողքները հայտարարություններ անում…կամ, երգիչներ, ինչո՞ւ եք նախագահի եւ մյուսների կողքին քարոզում, որ մենք ընտրենք այս կամ այն թեկնածուին…Բա հիմա դուք ո՞ւր եք, եկեք մեր կողքը կանգնեք»,-ասաց Անին:

Նա դիմեց նաեւ ոստիկաններին՝ կոչ անելով կանգնել իրենց կողքին. «Սիրելի ոստիկաններ, վաղը մեզանից շատերը ձեր տուն հարս են գալու»: Դերասանուհի Զառա Սահակյանը եւս եկել էր հանրահավաքին:

Նա հայտարարեց. «Տանը նստելով չի, սոցցանցում մեկնաբանություն գրելով չի, եկեք, խոսեք խնդիրների մասին: Կողմ եմ խաղաղ հավաքին, որպեսզի հասնենք արդյունքի: Էլ որքա՞ն կարող ենք խեղճացած ապրել: Միեւնույնն է, թե վաղն իմ կարծիքի համար ինձ ինչ կասեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30