Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. Գերմանիայի կանցլերը արդեն 4-րդ անգամ է, եթե չեմ սխալվում, ընտրվում կանցլեր։ Լճացում կա՞ արդյոք. shantnews.am

Ապրիլ 19,2018 23:33

Նախագահի պաշտոնում երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո նույն մարդու կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը, նոր անձով չփոխարինելը որևէ լճացում չի առաջացնում։ Այս հարցին վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։

«Դուք Եվրոպայում կարո՞ղ եք նշել երկրներ, որտեղ որևէ սահմանափակում կա խորհրդարանական կառավարման պարագայում։ Արդյո՞ք համարում եք, որ Գերմանիայում լճացում կա։ Գերմանիայի կանցլերը արդեն 4-րդ անգամ է, եթե չեմ սխալվում, ընտրվում կանցլեր։ Լճացում կա՞ արդյոք»,– նշել է վարչապետը։

Արամ Աբրահամյանի հստակեցնող դիտարկմանը, թե Անգելա Մերկելը նախկինում նախագահ չի եղել և Սահմանադրություն չի փոխել, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Բայց Սահմանադրությունը նախագահը չի փոխել։ Սահմանադրությունը փոխվել է հանրաքվեի միջոցով։ Եթե Սահմանադրությունը փոխեր նախագահը, և ինքը իրեն կարգեր վարչապետ՝ դա բոլորովին այլ խնդիր է»։

Սարգսյանի խոսքերով՝ իշխանական թիմը ձևավորվել է ընտրություններով, իսկ մինչ այդ էլ եղել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Եվ եթե դժգոհություն կար՝ պետք է արտահայտվեր այն ժամանակ։ Մինչդեռ 2017 թվականը միակ խաղաղ ժամանակահատվածն է եղել՝ ընտրություններից ու հանրաքվեներից հետո չունենալով բողոքի արտահայտման որևէ դեպք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արման says:

    Ինչ է սա եթե ոչ բառախաղ, Բայց Սահմանադրությունը նախագահը չի փոխել։ Սահմանադրությունը փոխվել է հանրաքվեի միջոցով։ Միգուցե ես ինչոր բան լավ չեմ հասկանում․․․
    Եվ հետո Գերմանյաի հանրաքվեն կամ ընտրույունը պետք չի համեմատել Հայաստանյանի հետ, աղերս չունեն իրար հետ։ Լավ չե մի ողջ ազագի դնել հիմարի տեղ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30