Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը՝ պնդումների մասին, թե Իրան-Հայաստան երկաթուղու կամ ատոմակայանի կառուցման մասին խոստումները չեն կատարվել. shantnews.am

Ապրիլ 19,2018 23:44

Վարչապետ Սերժ Սարգսյանը անդրադարձել է մամուլում հնչած այն տեսակետներին, թե խոստումները, մասնավորապես, Իրան-Հայաստան երկաթուղու կամ ատոմակայանի կառուցման մասին, չեն կատարվել:

«Հաշվարկը ցույց է տվել, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար շատ ավելի մեծ միջոցներ են պետք, քան ավտոմայրուղու կառուցման համար: Եվ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին մեզ համար շատ ավելի օգտակար կլինի: Այսինքն՝ մենք եզրակացրել ենք, որ պետության համար ավելի էժան կլինի Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցելը, և արդյունքն ավելի մեծ կլինի: Ինչ վերաբերում է ատոմակայանին. այո, մենք մշտապես պետք է ունենանք ատոմային էներգիա, բայց մենք նաև պետք է մտածենք, թե ինչ չափով և ինչպես զարգացնենք այդ բնագավառը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ արդեն փորձարկման շրջանում է ավելի փոքր հզորությամբ ատոմակայանի մոդելը, որը մեր երկրի անվտանգության և առհասարակ անվտանգ շահագործման համար շատ ավելի հարմար է: Նա նշել է նաև «կանաչ» էներգիան, որը մեծ թափով մտնում է մարդկանց կյանք, և արևային էներգիայի ինքնարժեքն արդեն մոտենում է տրամաբանական թվի:

«Եվ եթե ես տարիներ առաջ ասել եմ, թե ատոմակայան պետք է կառուցենք, եթե ասել եմ՝ անպայման գնանք իմ ասա՞ծն անելու, թե՞ երկրի տնտեսության համար ավելի արդյունավետ և ավելի շահավետ էներգիայի աղբյուրի եղանակ գտնենք: Ես կարծում եմ՝ դա տրամաբանական է: Եվ, ընդհանրապես, գիտեք, մի բան է, երբ ծրագիր ես գծում, այդ ծրագրում տարբեր թվեր ես հնչեցնում, դրանք ցուցանիշներ են, որոնց ձգտում ես հասնել, և դա համեմատել երդման հետ, ասել՝ չէ, դու երդվել ես, երդումդ խախտում ես, որքանո՞վ է դա տրամաբանական, որքանո՞վ է ճկունություն հաղորդում: Այո՛, քաղաքական պատասխանատվություն կարող է լինել»,- նշել է վարչապետը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Շատ ճիշտ է ասում: Ամբողջ աշխարհը կանաչ էներգիայի ուղղութեամբ է շարժւում: Ի՞նչ իմաստ ունի կառչել ատոմակայանից: Վերջին տարիներին մեծ թափով արեւային կայաններ են հիմնուել հայաստանում, որը միմիայն ուրախացնում է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30