Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց օրակարգում չի եղել». Շարմազանով

Ապրիլ 19,2018 23:47

«Նման հեռանկար եւ օրակարգ չի քննարկվել, դա քաղաքական օրակարգ չէ: Խորհրդարանն օրենքով սահմանված կարգով է ընտրել վարչապետին»,-այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով հարցին, թե բազմամարդ ցույցերի համատեքստում ՀՀԿ-ում քննարկե՞լ են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Առաջիկայում կքննարկենք նոր կառավարության ծրագիրը: Քաղաքական մեծամասնությունն էլ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պատրաստ է լսել ընդդիմադիրների գնահատականները»,-հավելեց նա: Անդրադառնալով այն գնահատականներին, որ ցույցերը բացասաբար են ազդում տնտեսության վրա, Շարմազանովը նշեց, որ միայն նախորդ տարի 7,5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել:

«Ուստի բոլորին կոչ եմ անում կառուցողական գործել»,-ասաց նա: Նա գնահատականներ չտվեց այն փաստին, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից, եւ այդ փաստը չորակեց որպես  որեւէ ընդդիմադիր գործչի հայտարարության կամ քայլերի արդյունք:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30