Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են կարողացել այս երիտասարդները լինել քաղաքականապես այսքան հասուն. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 20,2018 12:43

Այս երիտասարդներից խլել են ամեն ինչ՝ խաղահրապարակից մինչեւ կրթության իրավունք՝ ներառյալ մաքուր օդ շնչելու, առողջ հաց ուտելու, հանգստի, խաղաղ երկնքի, աշխատանքի, մարդավայել տրանսպորտից օգտվելու իրավունքները։

Այս երիտասարդներից շատերն իրենց հայրերին տեսել են տարին մեկ անգամ, որովհետեւ այդ տղամարդիկ տարիներ շարունակ մնացել եւ աշխատել են արտերկրում իրենց ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու համար։

Այս երիտասարդներից շատերը տեսել են իրենց մայրերի ստորացումը՝ չափազանց շատ աշխատելու, չափազանց քիչ վճարվելու մեջ եւ դրանից դուրս նաեւ:

Այս երիտասարդները ցանկացած պետական ու մասնավոր դուռ բախելիս հանդիպել են ապօրինության եւ անարդարության:

Այս երիտասարդների ուսերին ծանրացած է 6,7 միլիարդ դոլարի շեմը հատած արտաքին պարտք։

Աչք բացելու օրից նրանք տեսել են Հանրապետական, Դաշնակցություն եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություններ, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Գարեգին Բ կաթողիկոս։

Ինչպե՞ս են կարողացել այս երիտասարդները մեդիագրագիտության տարածման եւ ուսուցման իսպառ բացակայության պայմաններում լինել քաղաքականապես այսքան հասուն։ Սաքուլիկների հաղթարշավից հետո ինչպե՞ս են հաջողել սրտներն այսքան մաքուր պահել։

Մարինա ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30