Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական «New Yida» ընկերությունը Հայաստանում հանքային ջրերի գործարան է հիմնում

Ապրիլ 20,2018 13:14

Բիզնես Արմենիայի աջակցությամբ չինական կապիտալով «Նյու Յիդա» ընկերությունը Հայաստանում մինչև 5 միլիոն դոլար է ներդնում հանքային ջրերի շշալցման ու արտադրության նոր գործարան հիմնելու նպատակով։ Այս մասին փաստաթուղթը ստորագրել են «Նյու Յիդա» ընկերության գործադիր տնօրեն Լուո Գանգը և Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

«Նյու Յիդա» ընկերության հիմնադիր Yida Group-ը միջազգային դիվերսիֆիկացված ներդրումային կազմակերպություն է, որը կենտրոնացած է արտադրության տարբեր ոլորտներում։

Գործարանի կառուցման համար ընկերությունը դիտարկում է Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում գտնվող տարածքի ձեռք բերման հեռանկարը։ Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի մասնագետները ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համագործակցությամբ չինացի գործարարներին ներկայացրել են մի քանի հանքահորեր։ Ներդումային ծրագրի ուսումնասիրության փուլի ընթացքում ներգրավված են եղել Հանրապետական երկրաբանական ֆոնդի մասնագետները։

«Գործարարների աջակցության մեր թիմն ամենօրյա ռեժիմով աշխատում է ներդրողների հետ՝ հանքային ջրերի գործարանի հիմնման և արտադրությունը սկսելու համար։ Բիզնես Արմենիան շարունակելու է աջակցությունը նաև հետներդրումային ամբողջ շրջանում»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

«Հայաստանի հանքային ջրերի որակը վստահություն է հաղորդում, որ արտադրությունը հաջողություն կունենա և սպառման խնդիր չի լինի։ «Նյու Յիդան» նպատակ է դրել հայկական հանքային ջուրը ճանաչելի դարձնել չինական շուկայում։ Իսկ ներդրումային ծրագիրը նաև սոցիալական ազդեցություն կունենա մերձակա համայնքների համար»,- նշել է «Նյու Յիդա» ընկերության գործադիր տնօրեն Լուո Գանգը։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30