Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մեկն իր մասով վերանայում է, ռեստարտ է անում այս տարվա պլանը. Կարեն Կարապետյանը տնտեսական ոլորտի պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ

Ապրիլ 20,2018 14:33

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը համակարգող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Հանդիպմանը քննարկվել են կառավարության տնտեսական քաղաքականությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

Կարեն Կարապետյանը, մասնավորապես նշել է. «Ֆունկցիաների բաժանումը հետևյալ կերպ ենք կատարել. ես պատասխանատու եմ լինելու տնտեսական բլոկի և տարածքային կառավարման համար: Համապատասխանաբար, աշխատակազմի մեջ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում, ճշգրտում ենք վարչությունների  խնդիրներն ու  գործառույթները, և շատ ամուր, շատ հասցեական պետք է աշխատենք: Ի՞նչ  եմ ակնկալում գործընկերներից. ամեն մեկն իր մասով վերանայում է, ռեստարտ է անում այս տարվա պլանը: Երեք ամսվա տվյալներով, որոնք կհրապարակվեն շուտով, բավականին լավ թափ ենք հավաքել և պետք է այդպես շարունակենք: Բոլոր ծրագրերը մեզ համար կարևոր են»:

Կարեն Կարապետյանը տնտեսական ոլորտի պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, ներդրումային ծրագրերի մշակմանը, ներկայացմանը, ներդրումների ներգրավմանը, բիզնեսի խթանմանը, գյուղատնտեսության, մասնավորապես, անասնապահության զարգացմանը, մարզերում տարբեր ծրագրերի իրականացմանը, տրանսպորտային համակարգին, ճանապարհաշինությանը, թվային օրակարգի իրականացմանը և այլն ուղղությունների: Առաջին փոխվարչապետը նշել է, որ գերատեսչությունների ծրագրերի վերանայումից հետո դրանք լրացուցիչ կքննարկվեն իր մոտ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30