Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրայր Մուրադյան. «Քաղաքացիական հագուստով մարդիկ ծեծելով էին բերման ենթարկում»

Ապրիլ 20,2018 14:35

Լրագրող Տիրայր Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով` քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրեն բերման ենթարկելու մասին, նշեց. «Իրենք ավելի ուշ մեքենայի մեջ ասացին, որ իբր սխալմունք է եղել ու բաց ենք թողում քեզ: Տվյալ հատվածում, որտեղ ես էի, նաեւ «Ազատություն» ռադիոկայանն ու 1in.am-ի օպերատորը, այդ հատվածում քաղաքացիական անձինք էին, որոնք ենթադրաբար օպերներ էին: Ու իրենք մարդկանց ոչ թե բերման էին ենթարկում, այլ ծեծելով էին բերման ենթարկում: Ես էլ երեւի հեռախոսով էի նկարում, աչքի չեմ ընկել, դրա համար են բերման ենթարկել»:

Լրագրողը հավելեց, որ ճանապարհին զանգել են իրեն տանողներին ու ասել, որ բաց թողնեն. «Ուզում էին Աբովյանի բաժին տանել, հետո զանգեցին նրանց ու ասացին, որ ինձ հետ տանեն: Ուզում էին իջեցնել, ասացի, որ մոտս գումար չկա, ու ստիպված տաքսիով ճանապարհեցին»:

Տիրայր Մուրադյանը նշեց, որ քաղաքացիական հագուստով ոստիկանների հարցերին չի պատասխանել, հարցեր է տվել միայն համազգեստավորներին: Նա ասաց, որ մեքենայի ներսում իրեն չեն հրել, չեն վնասել, իսկ իր բերման ենթարկելու պահը ֆիքսել է «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30