Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսի բացմանը

Ապրիլ 20,2018 17:39

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Վարպետի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են նկարչի վերջին շրջանի աշխատանքները, որոնց հիմնական թեման հայրենիքն է ու հայրենի բնությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հրանտ Թադևոսյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ Երևանի քաղաքապետը վարպետին մաղթել է քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30